SPARE-աշակերտների երթ և ֆլեշ-մոբ Երևանի կենտրոնում

2017 թ.-ի նոյեմբերի 11–ի առավոտյան, Երևան, Գյումրի, Եղվարդ քաղաքների, Քասախ և Գեղարքունիք գյուղերի SPARE-դպրոցների շուրջ 120 աշակերտներ, ուրախ, ոգևորված, գույնզգույն փուչիկներ և էներգախնայող խորհուրդներ կրող պաստառներ պարզած, հավաքվեցին Հանրապետության հրապարակում՝ տոնելու «Էներգախնայողության միջազգային տոնը»:
Ացնելով Աբովյան փողոցով և Հյուսիսային պողոտայով, նրանք հնչեցրին կոչեր. «Խնայենք ռեսուրսները՝ հանուն ապագա սերունդների», «Էներգախնայողությունը բարեկեցության հիմքն է», « Խնայենք էներգիան, պահպանենք կլիման», «Խնայենք էներգիան, պահպանենք շրջակա միջավայրը»: Ացորդներին բաժանեցին շուրջ 300 թռուցիկներ, զրուցեցին նրանց հետ և կիսվեցին իրենց փորձով, ինչը ստացել էին «Էներգիայի և ռեսուրսներ օգտագործում» առարկան սերտելիս:
Հասնելով Ազատության հրապարակ՝ երեխաները շարվեցին էներգիայի և ռեսուրսների խնայման խորհրդանիշ հանդիսացող «SPARE» բառի տառերի տեսքով և ուրախ գոչյունների տակ օդ բաց թողեցին «Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր» միջազգային կրթական նախագծի լոգները կրող մեծ սպիտակ փուչիկը:
Այս տարի արդեն 10-րդ անգամ Հայաստանում տոնվող միջազգային տոնին մասնակցեցին ք. Գավառի թիվ 8 միջնակարգ, գ. Գեղարքունիքի միջնակարգ, քաղաք Գյումրիի թիվ 31, ք. Եղվարդի ավագ, գ. Քասախի N-2 միջնակարգ, ք. Երևանի Գևորգ Չաուշի անվան թիվ 188, «Օհանյան» և «Փոքրիկ Իշխան կրթահամալիրների SPARE-դպրոցները, բազմաթիվ մանկավարժներ, ծնողներ և մանկահասակ երեխաներ:
SPARE-Հայաստան նախագծի համակարգողներս վստահ ենք, որ ևս մեկ պայծառ ու իմաստալից օր նվիրեցինք մեր աշակերտներին, էներգիայի և ռեսուրսների խնայման հրամայականը ավելի ամրապնդվեց նրանց գիտակցությունում, ինչն օգնելու է հաջողել՝ իրենց ողջ հետագա կյանքում: Բազմաթիվ քաղաքացիներ ու Երևանի հյուրեր զարմանքով միացան մեր աշակերտներին՝ տոնը տոնեցին նրանց հետ, ստացան տպագիր խորհուրդներ՝ ինպես խնայել էներգիան ու ռեսուրսները կենցաղում:
SPARE-աշակերտների երթն ու ֆլեշ-մոբը՝ տոնը, նկարահանեց և լուսաբանեց «Եկիր մեդիա» հեռուստաընկերությունը: Մեր բոլոր մասնակիցներիս շնորհակալությունը հեռուստաընկերությանը՝ մասնագիտական և ջերմությամբ լի ակնարկի համար: