Աշակերտների կարողությունների զարգացման դասընթաց ,,Փոքրիկ Իշխան,, կրթահամալիրում

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը  արդեն մի քանի տարի է սերտ համագործակցում է տարբեր բնապահպանական կրթություն իրականացնող կազմակերպությունների հետ, մասնավորապես բազում հետաքրքիր նախագծեր են իրականացվել «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ։  Վերջերս  «Էյ Թի Փի»-ի կողմից կրթահամալիրում իրականցվեց աշակերտների կարողությունների զարգացման դասընթացների շարք, որում ընդգրկվեցին 12-15 տարեկան աշակերտները։ Դասընթացների նպատակը ՝  ինտերակտիվ, բազմաբնույթ խաղերի միջոցով  երեխայի մոտ առաջնորդության հմտությունների զարգացումն է, լսելու, խնդիրներ լուծելու, բանավիճելու, արդյունավետ հաղորդակցման և այլ հմտությունների ձեռքբերումը։ Դասընթացների ժամանակ մասնակիցները բացահայտեցին  ոչ միայն իրենց ընկերների կարողությունները, այլև իրենք իրենց՝ ձևավորելով առողջ կրթական և միջանձնային հարաբերություններ։ Մեծ ուշադրություն էր դարձվում թիմային աշխատանքին,  որը հիմնաքար է հանդիսանում համագործակցության կարողություններ ձևավորելու գործում։ Երեխաների համար հատկապես շատ հետաքրքիր էր ինտերակտիվ խաղերը, որոնք ուղղված էին ժամանակի արդյունավետ տնօրինմանն ու սեփական ուժերը անաչառ գնահատելուն։ Շնորհակալություն ենք հայտնում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին, և մասնավորապես Բնապահպանական կրթության ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի պատասխանատու Աղավնի Ղուկաասյանին՝ համագործակցության և  հետաքրքիր ու արդյունավետ դասընթացի համար։

Դասընթացը աշակերտների շրջանում բնապահպանական գիտելիքը կիրառելու տեսանկյունից հզոր կարողություններ ձևավորելուն միտված, թերևս, առաջին փորձն է ու մեր գեղեցիկ համագործակցության հերթական հանգրվանը: Հույս ունենք մեր ակտիվ գործընկեր աշակերտների հետ դեռ բազում «կանաչ» ծրագրեր իրականացնել: