«Կառուցենք կամուրջներ» ծրագիր. “Էյ Թի Փի” բարեգործական հիմնադրամ

“Էյ Թի Փի” բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Կառուցենք կամուրջներ» ծրագրի շրջանակներում “Փոքրիկ Իշխան” կրթահամալիրի սաները հունիսի 1-ին հանդիպեցին Լոս Անջելեսի Վաչե և Թամար Մանուկյաններ ավագ դպրոցի ամերիկահայ աշակերտների հետ: Հանդիպման շրջանակներում նրանք միասին այցելեցին Կարին տնկարան, իրականացրեցին ծառատունկ՝ տնկելով ավելի քան 40 ծառ: Մեր սաներն այսուհետև պատասխանատու են այն ծառերի համար, որ տնկեցին իրենց նոր ամերիկահայ ընկերների հետ: Շնորհակալություն մեր կրթահամալիրի ընկեր “Էյ Թի Փի” բարեգործական հիմնադրամին՝ հայ երիտասարդներին հայրենի հողում իրենց արմատները ձգելու հնարավորություն տալու համար: