«Կենսաբազմազանության Ինտեգևված Կառավարում Հարավային Կովկասում»

«Կենսաբազմազանության Ինտեգևված Կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և ԳՄՀԸ-ի աջակցությամբ նախկինում տպագրված ուսուցչի դասավանդման հինգ ձեռնարկ համալրվել են  գործնական մեթոդներով, այդ ձեռնարկներն են «Կենսաբազմազանությունը գյուղական և քաղաքային միջավայրներում», «Հայաստանի գետերի և վտակների կենսաբազմազանությունը», «Բնապահպանական կրթությունը մարգագետիններում և արոտավայրերում», «Բնապահպանական կրթությունը անտառներում» և «Վտանգված տեսակներ»:   Ձեռնարկները հաստատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, դրանք կարող են կիրառվել ֆորմալ և ոչ ֆորմալ բնապահպանական կրթության համար և հասանելի են https://lib.armedu.am կայքում: