ԲԿՑ-ն բնապահպանական կրթությամբ զբաղվող կազմակերպությունների խումբ է, որոնց նպատակն է գիտելիքների և լավագույն փորձի փոխանակումը և համագործակցությունը անդամ կազմակերպությունների միջև:

 

Այս ծրագիթը ստեղծվել է Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցություն (GIZ) -ի աջակցությամբ և «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) միջոցով»:

logosgizeen

 

Հարավային Կովկասի կենսաբազմազանությունն ունի միջազգային նշանակություն, սակայն ներկայումս բազմաթիվ տեսակների գոյությունը և էկոհամակարգերի պատշաճ գործունեությունը վտանգված են: Տեղական ազգաբնակչության, մասնավոր հատվածի և պետությունների կողմից զգալի ճնշում է գործադրվում բնական պաշարների շահագործման առումով:

Հարավային Կովկասի երեք երկրներից յուրաքանչյուրը՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, ընդունել է «Կենսաբազմազանության պահպանության ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագրերե, ինչպես նաև կենսաբազմազանության կառավարման և էկոհամակարգային ծառայությունների համար անհրաժեշտ ոլորտային նախնական ռազմավարություններ: Այս ամենով հանդերձ, այդ փաստաթղթերը չեն կարող օգնել դիմագրավելու տարբեր ոլորտների (անտառներ, արոտներ, գյուղատնտեսություն, բնության պահպանություն և զբոսաշրջություն) համընկնող շահերից ծագող մարտահրավերներին:

Ծրագիրն ընդգրկում է Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանը և գործում միջազգային, ազգային և տեղական մակարդակներում: Ազգային մակարդակում մշակվում կամ վերանայվում են համապատասխան ռազմավարություններն ու կանոնակարգերը, որպեսզի բարելավվեն կենսաբազմազանության կառավարման և էկոհամակարգի ծառայությունների շրջանակը: Պիլոտային միջոցառումների արդյունքում տարածքային, համայնքային և տեղական մակարդակներում ձեռք բերված փորձը ներդրվում է այս գործընթացի մեջ: Նշված միջոցառումները ներառում էին նաև համապատասխան դերակատարներին տարածքային ռազմավարությունների իրականացման հմտությունների փոխանցումը՝ կենսաբազմազանության և տարբեր ոլորտներում ինտեգրված էկոհամակարգերի ծառայությունների կայուն կառավարման նպատակով (օրինակ՝ մարդկային կարողությունների և կազմակերպության զարգացման հմտություններ): Այդուհետ ուսումնասիրվում են քաղած դասերը, որից հետո ընդունվում ազգային մակարդակով՝ դրանց հետևելու նպատակով: Այս մասով մեծապես խրախուսվում է համագործակցությունը տարբեր իրավասու մարմինների միջև (միջոլորտային համագործակցություն): Հանրության շրջանում կենսաբազմազանության և էկոհամակարգերի ծառայությունների մասին իրազեկությունն ավելանում է վերապատրաստման կառույցների և բնապահպանական կրթության կենտրոնների կատարելագործման միջոցով (կազմակերպական խորհրդատվություն): Միջազգային մակարդակում մասնագիտական հմտությունների փոխանակումը խթանվում է կապերի հաստատման/համագործակցության միջոցով: Այսպիսով, ծրագիրը գործունեություն է ծավալում հետևյալ չորս ուղղություններով. պիլոտային միջոցառումների օժանդակում և գործընթացների համակարգում՝ տեղական մակարդակում, կարողությունների հզորացում և հանրային իրազեկման ավելացում՝ ազգային մակարդակում, և մասնագիտական փորձի փոխանակման խթանում՝ միջազգայինմակարդակում:

Ծրագրի տևողությունը չորս տարի է (2015 թ. դեկտեմբերից մինչև 2019 թ. նոյեմբերը)

giz.de

Հայաստան Ծառատունկ Ծրագիրը (ՀԾԾ) (պաշտոնական անվանումը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է` տեղակայված Ուոբուրն և Երևան քաղաքներում: Մենք իրականացնում ենք կենսական նշանակության բնապահպանական ծրագրեր` Հայաստանի աղքատ և անտառազուրկ գոտիներում և հայցում ենք ձեր աջակցությունը:

 

1994թ.-ից «Էյ Թի Փի»-ն հսկայական աշխատանք է իրականացրել անապատացման դեմ պայքարում` գործելով կենսաբազմազան, սակայն առավել վտանգված Կովկասյան տարածաշրջանում: Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգվել են ավելի քան 5 միլիոն ծառեր և ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր:

«Էյ Թի Փի»-ի աշխատանքներն ուղղված են Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը՝ կենտրոնացված ռեսուրսներով անտառվերականգնման աշխատանքները ֆինանսավորելու միջոցով:

Մեր կողմից աճեցված և տնկված ծառերը կենսական նշանակություն ունեն. նրանք մարդկանց ապահովում են սննդով, փայտով, բնապահպանական բարիքներով և տնտեսության աճի համար անհրաժեշտ հնարավորություններով:

Մեր նպատակն է օգնել հայ ժողովրդին՝ ծառերի օգտագործման միջոցով բարելավել իր կենսամակարդակը, ինչպես նաև՝ պահպանել շրջակա միջավայրը: Մեր առաքելութունն իրականացնելիս առաջնորդվում ենք հետևյալ խնդիրներով. աջակցել մարդկանց և, առաջին հերթին, չքավորներին հոգալու իրենց կարիքները, նպաստել նրանց ինքնաբավությունը, ինչպես նաև՝ պահպանել բնական էկոհամակարգը:

«Էյ Թի Փի»-ի ծրագրային հիմնական նպատակներն են՝

  1. ծառերի տնկում քաղաքային և գյուղական վայրերում
  2. բնապահպանական կրթություն
  3. կայուն զարգացում և աղքատության կրճատում

«Էյ Թի Փի»-ն ունի ավելի քան 80 աշխատակից Հայաստանում: Երևանյան մասնաճյուղն ապահովված է չորս ժամանակակից տնկարաններով և բնապահպանական կրթության համար նախատեսված երկու կենտրոններով:

Երևանյան մասնաճյուղը համագործակցում է համայնքային բնակչության հետ` միկրո-ձեռնարկությունների (տնամերձ տնկարաններ) ստեղծման միջոցով, հիմնում է հանրային օգտագործման կանաչ գոտիներ, անտառապատման միջոցով վերականգում է էռոզացված անտառային հողեր: Նոր անտառներ տնկելու նպատակով հիմնադրամը ժամանակավոր աշխատատեղեր է ստեղծում հարյուրավոր մարդկանց համար:

armeniatree.org