Պահպանենք Երկիր մոլորակը գալիք սերունդների համար

Գեղարքունիքի մարզի գյուղ Սարուխանի թիվ-2 միջն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Պահպանենք Երկիր մոլորակը գալիք սերունդների համար» խորագրով, որը նվիրված էր բնության պահպանությանը և այսօր մարդկության առաջ ծառացած էկոլոգիական խնդիրներին:
Մարմնավորելով օդի, ջրի և հողի կերպարները, որոնք իրենց աղտոտվածության և աղետալի վիճակի համար օգնության կանչ են հղում համայն մարդկությանը, աշակերտները ներկայացրեցին Երկրի այս ոլորտներում առկա էկոլոգիական պրոբլեմները, անտարբեր չմնալով նաև Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների նկատմամբ:
Կանխատեսելով այն կործանարար հետևանքները, որոնք սպառնում են մեր հրաշք մոլորակին ապագայում, պատանի բնապահպանները ներկաներին կոչ արեցին սեր ու հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ, կարևորեցին յուրաքանչյուրի պատասխանատվությունը Երկրի ապագայի և գալիք սերունդների նկատմամբ:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին հետաքրքիր տեսանյութեր, հնչեցին երգեր և աֆորիզմներ նվիրված բնությանը:
SPARE-ուսուցիչ՝ Ծաղիկ Խչոյան։