(Eng) Teacher Trainings

Մենք ուրախ ենք շարունակել Ուսուցիչների վերապատրաստման դասընթացները Հայաստանի ողջ տարածքում: Այս անգամ բնապահպանական կրթական դասընթացում ընդգրկվել էր Վայոց ձորի Չիվա եւ հարակից համայնքների 18 ուսուցիչ:

Մեր գլխավոր վերապատրաստող Նվարդ Գեւորգյանը մասնկից ուսուցիչների հետ սիրով կիսեց իր ամբարած «կանաչ» գիտելիքը: Ծրագրի հիմքում «Էյ Թի Փի»-ի «Միտք սերմանի՛ր, ծառ տնկի՛ր» մանկավարժների ձեռնարկն էր:

Մենք լիահույս ենք, որ խանդավառ մանկավարժների թիվը օր-օրի կավելանա: Նման ուսուցիչները հսկայական ներդրում ունեն բնության հանդեպ աշակերտների հոգատարության եւ ներգրավվածության, հայրենի հողի հանդեպ նրանց նվիրվածության բարձրացման հարցում՝ հատկապես հեռավոր եւ սահմանամերձ համայքներում