Այս էջը հասանելի չէ հայերեն լեզվով։ Attachments ee_en (2 MB)
ԲԿՑ-ն բնապահպանական կրթությամբ զբաղվող կազմակերպությունների խումբ է, որոնց նպատակն է գիտելիքների և լավագույն փորձի փոխանակումը և համագործակցությունը անդամ կազմակերպությունների միջև:


Բնապահպանական գրագիտության մակարդակը Հարավային Կով- կասի երկրների աշակերտների շրջանում մեծապես տարբերվում է իրարից: Բնապահպանական հարցերը, որպես կանոն, ներառված են բնագիտության, հասարակագիտության և աշխարհագրության դասերի մեջ: Որոշ դեպքերում ստեղծվել են հատուկ դասեր, ինչպես օրինակ Հայաստանի տարրական դպրոցներում «Ես և շրջակա միջավայ- րը» առարկան: Բնապահպանական հարցերի, պատճառների և լուծումների վերաբերյալ գիտելիքների մակարդակը տարբեր է ոչ միայն տարբեր երկրներում, այլև մասնավոր կամ պետական դպրոցներում ու համալսարաններում ուսանողների շրջանում: Բնապահպանական կրթության զարգացման ինստիտուցիոնալ դաշտը ևս տարբեր է Հարավային Կովկասի երեք երկրներում: Հայաստանում գործող էկոակումբները կազմավորվել են կամ դպրոցների, կամ ՀԿ-ների կողմից: Որոշ հայկական դպրոցներ անգամ նախաձեռնել են Կանաչ կամ Էկոլոգիական դպրոցի գաղափարը: Բեռնել գիրքը աստեղից Ծրագրի բոլոր նյութերը բեռնել այստեղից



